Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գայանե Առուստամյանի լրագրողական ֆիլմը (տեսանյութ)

Գայանե Առուստամյանի լրագրողական ֆիլմը (տեսանյութ)
28.06.2013 | 02:19

Օրերս Խնկո Ապոր անվան գրադարանում ցուցադրվեց լրագրող-հրապարակախոս, արձակագիր ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ լրագրողական ֆիլմը:

Ֆիլմը ստեղծվել է «Շահխաթուն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Այն Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի ուսումնասիրություն է, որի նպատակն է ներկայացնել կնոջ տեղն ու դերը ժամանակակից քաղաքական գործընթացներում, հայտնաբերել գոյություն ունեցող խնդիրները և ցուցադրել գենդերային հավասարության պահանջների շրջանակներում առկա զարգացման միտումները:

Տեսանյութ

«Կինը և քաղաքականոթյունը». Հեղինակ` Գայանե Առուստամյան
Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ